Ոստիկանները հայտնաբերել են մոտ 20 գողություն կատարած երիտասարդներին

Jan 12, 2019 Comments Off on Ոստիկանները հայտնաբերել են մոտ 20 գողություն կատարած երիտասարդներին
Հասարակական կազմակերպություններից մեկի աշխատակիցը զանգահարել է ոստիկանություն հայտնելով, որ իրենց գրասենյակից գողացվել է համակարգիչ: Ոստիկանները դեպքի վայրում իրականացրել են զննումներ, ստուգել են տեսանկարահանող սարքը: Տեսանյութերում երկու երիտասարդ էին, որոնցից մեկը գողանում էր համակարգիչը: Տղաների ինքնությունը պարզվել է: Հետախուզության արդյունքում երիտասարդները հայտնաբերվել են:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: