«Առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել». Խաժակյանը պատրաստ է դատի տալ Մարությանին

Jan 12, 2019 Comments Off on «Առանձին պաշտոնյաներ մեծ գումարներ են ստացել». Խաժակյանը պատրաստ է դատի տալ Մարությանին

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանի գործողությունը կվիճարկի դատարանում, եթե նա չհրապարակի՝ քաղաքապետարանի աշխատակիցների անունները, թե ով որքան պարգեւավճար է ստացել տարեվերջին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ օրենքի պահանջն է, որ այդ ցուցակները հրապարակվեն:

«Իրենք պարտավորություն ունեն հրապարակելու պարգեւավճարները, ինչը չեն կատարել եւ մենք իրավունք ունենք քաղաքապետի այս գործողությունը վիճարկելու դատարանում, եթե իրենք չհրապարակեն այդ ցուցակները»,– ասաց Խաժակյանը։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: