Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը կշարունակվի. Ալիև

Jan 12, 2019 Comments Off on Հայաստանը մեկուսացնելու քաղաքականությունը կշարունակվի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության ընդլայնված նիստում հայտարարել է, որ Հայաստանի մեկուսացման քաղաքականությունը կշարունակվի: «Ես երբեք չեմ թաքցրել մեր քաղաքականությունը: Ես միշտ ասել եմ, որ մենք կօգտագործենք բոլոր միջոցները Հայաստանին մեկուսացնելու համար, և հետագայում մենք դա անելու ենք, մինչև մեր հողերը ազատագրվեն», – ասել է նախագահը:

Ալիևի խոսքով՝ Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

«Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է նա:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: