Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում

Jan 12, 2019 Comments Off on Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում

Սևակ Բրուտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

Թերարժեքության բարդույթը Կոտայքի մարզպետին արկածախնդրությունների է դրդում

Մեր օրերում հաճախ հանդիպում են այնպիսի դեպքեր, երբ մարդ անկարողությունից, փորձելով բարձրացնել իր ընկած ինքնագնահատականը, արտահայտում է իր թյուր կարծիքը, որը պարզապես հնարավոր չէ տեղավորվել մարդկային գիտակցության մեջ:
Օրերս Կոտայքի մարզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում հանդես եկավ անտրամաբանական հայտարարությամբ, որը վերաբերում էր տարիներ շարունակ Ծաղկաձորում գործող, զբոսաշրջային օբյեկտներից մեկին՝ ճոպանուղուն: Նրա առաջարկը և «պահանջը» այն է, որ Ծաղկաձորի ճոպանուղու կառավարումը մասնավորից փոխանցվի պետականի: Ճոպանուղին շահագործում է «Լեռնատուր» ընկերությունը, որի 50% բաժնեմասը պատկանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, որի նախագահը Գագիկ Ծառուկյանն է:
Ճիշտ է՝ Ծաղկաձորի ճոպանուղին մասնավոր սեփականություն է, բայց ինչո՞ւ հենց ճոպանուղու կառավարումը պետք է հանձնել պետությանը, եթե Հայաստանում կան հազարավոր մասնավոր սեփականություններ, բիզնեսներ, օբյեկտներ և այլն: Այս միտքը ոչ մի կերպ չի կարող խելամտորեն ընկալվել, քանի որ, եթե լինի այդպես, ուրեմն Հայաստանում ոչ մի մասնավոր կառույց չի լինի, իսկ դա անհնարին է:
Ռոմանոս Պետրոսյանը, իբրև թե մտահոգ լինելով զբոսաշրջության զարգացմանը, նաև իր շահերի համար, փորձում է «խելացի» առաջարկներ անել, բայց ցավոք դրանք էլ ավելի են բարդացնում առանց այն էլ բարդ նրա վիճակը: Չենք էլ մոռանում, որ Կոտայքի մարզում հասունացած բնակչության դժգոհությունը հանգիստ չի տալիս Պետրոսյանին, քանի որ նա այսքան ժամանակ , ինչ ստանձնում է մարզպետի պաշտոնը, չի կարողանում պատշաճ կերպով կատարել իր լիազորությունները:

Կոտայքի մարզը ունի բազմաթիվ խնդիրներ, որոնց մասին կարելի է մտածել և լուծել դրանք, բնակչությունն ունի պահանջներ, որոնք պետք է բավարարել, ավելի լավ է Դուք հենց այդ գործերով զբաղվեք, ոչ թե փորձեք ամեն անգամ ձեր անմիտ և սենսացիոն հայտարարություններով թոփ թենում մնալ:
Ինչպես ասում են ամեն անգամ մարզպետը ցանկանում է ավելի լավ, բայց ստացվում է ինչպես միշտ….

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: