Ինչ էր առաջարկել քաղաքապետարանը Տիգրան Հեքեքյանին

Jan 12, 2019 Comments Off on Ինչ էր առաջարկել քաղաքապետարանը Տիգրան Հեքեքյանին

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը, այսօր անդրադառնալով Արամի 23-ի շենքի մի հատվածի փլուզմանը, ասել է, որ պաշտոնավարման առաջին իսկ օրվանից համայնքի «Փոքրիկ երգիչներ» երգչախումբը գտնվել է իր հոգածության ներքո:Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, հունվարի 11-ի դրությամբ արդեն պայմանավորվածություն կար տարածքի ընտրության հարցում, փոխքաղաքապետի առաջարկով երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանն ընտրել է «Փոքրիկ երգիչների» աշխատանքի համար հարմար պայմաններով տարածք, որի վարձակալության գումարը պարտավորվել է վճարել «Հին Երեւան» նախագծի շրջանակներում տարածքն իրացնող կազմակերպությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: