Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դատարան դիմել

Jan 12, 2019 Comments Off on Տիգրան Հեքեքյանը պատրաստվում է դատարան դիմել

«Հայաստանի փոքրիկ երգիչներ»-ի` Արամի 23 հասցեում գտնվող հուշարձանի պատի փլուզումը անտարբերության հետևանք է: Նման կարծիք հայտնեց երգչախմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանը, որը այսօր Արամի 23-ի առջև  բողոքի ակցիա էր իրականացնում երգչախմբի սաների, նրանց ծնողների ու քաղաքացիների հետ միասին:

Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ ինքը հարցը դատական կարգով է փորձելու լուծել, քանի որ արդեն խոսքերին ու խոստումներին չի հավատում:

«Եթե մարդիկ խոսք են տալիս հրապարակավ, ու որևէ հարց չի լուծվում, միլիմետր անգամ… Ինձ հարցրին` արդյոք գործը գնո՞ւմ է առաջ, ասացի` միակ բանը, որ գնում է առաջ, փլուզվող պատն է»,- ասում է Հեքեքյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: