Խոշոր ավտովթար Խանջյան փողոցի «JOSE» ակումբի դիմաց/տեսաշար,տեսանյութ/

Jan 12, 2019 Comments Off on Խոշոր ավտովթար Խանջյան փողոցի «JOSE» ակումբի դիմաց/տեսաշար,տեսանյութ/

Երեկ՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Խանջյան փողոցում՝ «JOSE» ակումբի դիմաց, բախվել են BMW մակնիշի 34 PT 977 համարանիշի և Opel մակնիշի FL593 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ հրամանատար Միքայել Այվազյանի գլխավորությամբ։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է BMW-ի վարորդը, ով «Ջոս» ակումբի ավտոկայանատեղիից դուրս է եկել, Opel-ի վարորդի համար ստեղծել վթարային իրավիճակ ու բախվել Opel-ին։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: