«Պատրաստ ենք Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, սակայն մեկ պայմանով». Ալիև

Jan 12, 2019 Comments Off on «Պատրաստ ենք Հայաստանի հետ բարելավել հարաբերությունները, սակայն մեկ պայմանով». Ալիև

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը միայն Ադրբեջանն ու Հայաստանն են  ՀՀ նոր ղեկավարությունը «սկզբնապես փորձում էր խուսափել բանակցություններից՝ հայտարարելով, որ Ադրբեջանը պետք է բանակցություններ վարի Արցախի հետ»: Բաքուն մերժել է Երևանի այդ փորձերը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նրա խոսքով՝ «հակամարտության կարգավորման միջնորդները ևս չկարողացան աջակցել նման մոտեցումը, ինչի արդյունքում բանակցային գործընթացը վերականգնվեց»:

Ալիևի խոսքով՝ Հայաստանում «բարդ, ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել, և միակ ելքն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումն է»:

«Մենք դրան պատրաստ ենք, սակայն ունենք մեկ պայման՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն օկուպացված տարածքներից»,- ասել է նա:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: