Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած անձինք չկարողացան հավաքել ձայների 5%-ը . Ալիև

Jan 12, 2019 Comments Off on Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած անձինք չկարողացան հավաքել ձայների 5%-ը . Ալիև

«Հայաստանում 20 տարի շարունակ իշխել է հանցավոր խունտայի ռեժիմը : Միջազգային կառույցները «աչք են փակում» այդ ամենի վրա:

Հարց է առաջանում՝ ինչպես են միջազգային կառույցները դրական գնահատական տալիս խոշորամասշտաբ կեղծումներով Հայաստանում վերջին տարիներին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ամփոփելով 2018թ. Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները:

Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդանական ընտրությունները ցույց տվեցին, որ «իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների նույնիսկ 5%-ը:Դա գիտակցում են բոլորը: Սակայն ինչո՞ւ հանցավոր ռեժիմի գործունեությունը, որը նախորդ տարիներին ձայների ավելի քան 50%-ն էր հավաքում, քննադատության չարժանացավ: Ինչո՞ւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոխորհրդարանը և այլ միջազգային կառույցներ աչք փակեցին այդ խայտառակ պատկերի վրա: Ինչո՞ւ՝ երկակի ստանդարտների պատճառով»,- հավելել է նա՝ պահանջելով հետաքննել «կոնյակային դիվանագիտությունը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: