Ատավիստական վարքագիծ է. Ռուբեն Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու մասին

Jan 12, 2019 Comments Off on Ատավիստական վարքագիծ է. Ռուբեն Մելիքյանը՝ Մանվել Գրիգորյանի փաստաբանի մեքենան վնասելու մասին

Տեղեկացա, որ ամբոխավարության ջատագով մի քանի սուբյեկտներ (ինքնանվանումը՝ «ցուցարարներ»), մտացածին առիթով վեճ հրահրելով, անթույլատրելի գործողություններ են կատարել իր մասնագիտական աշխատանքը կատարող փաստաբանի՝ Արսեն Մկրտչյանի անձի եւ գույքի նկատմամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը:

«Դա կատարվել է ոստիկանների ներկայությամբ՝ դատարանի շենքի առջեւ։

Խստորեն դատապարտում եմ այդ ատավիստական վարքագիծը եւ համերաշխությունս հայտնում գործընկերոջս, որը այս ծանր պայմաններում ապահովում է ՀՀ քաղաքացու՝ պաշտպանության սահմանադրական իրավունքը»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: