Վրաստանի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից

Jan 12, 2019 Comments Off on Վրաստանի նախագահը հրաժարվել է իր աշխատավարձից

Հրաժարվում եմ իմ  աշխատավարձից՝նախագահի հիմնադրամի օգտին  :Հույս ունեմ,որ  այլ քաղաքական գործիչներ կհետևեն իմ օրինակին, նախագահի պաշտոնում իր առաջին մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուարբիշվիլին:

Զուրաբիշվիլին մինչև վերջերս ուներ Վրաստանի ու Ֆրանսիայի երկքաղաքացիություն: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում 20 տարի աշխատել է բարձր պաշտոններում: Նրա հայտարարությամբ՝ անձնական պահանջների համար իրեն կբավարարի Ֆրանսիայի տրամադրած կուտակային կենսաթոշակը:

Նախագահ Զուարբիշվիլիի երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, իշխանությունների որոշմամբ, նախագահի հիմնադրամը լուծարվեց: Զուարբիշվիլիի այլընտրակային որոշումը պայմանվորված էր կառավարության հենց այդ որոշմամբ:

Նրա հայտարարությամբ՝ նոր հիմնադրամը բացարձակապես թափանցիկ կլինի:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: