41-ամյա վարորդը Mercedes–ով 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր հայտնվել ձորակում

Jan 11, 2019 Comments Off on 41-ամյա վարորդը Mercedes–ով 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ապառաժ քարերին ու գլխիվայր հայտնվել ձորակում

Այսօր՝ հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Առինջ գյուղի բնակիչ, 41-ամյա Սերգեյ Անդրիեսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 PT 814 համարանիշի ավտոմեքենայով Ջրվեժ-Աբովյան ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հեգևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աբովյանի հրշեջ-փրկարարները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի և ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Մինաս Մինասյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան, որն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, քննիչի հանձնարարականով տեղափոխվում է ոստիկանության Աբովյանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Լուրեր
Մեկնաբանությունները փակ են: