Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել՝ այդ մեղադրանքը կյանք չունի. փաստաբան (տեսանյութ)

Jan 11, 2019 Comments Off on Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել՝ այդ մեղադրանքը կյանք չունի. փաստաբան (տեսանյութ)
Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը սպառնալիք և շանտաժ որակեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի այն հայտարարությունը, թե հարկ եղած դեպքում Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը կլրացվի:

«Շանտաժն իրականացվում է ոչ թե նրա համար, որ իրականում մեղադրանքը լրացնելու բաներ կան, այլ նրա համար, որ պաշտպանական կողմն, այսպես ասած, իրեն համեստ պահի, քանի որ յուրացումների մասով մեղադրանքը կյանք չունի։ Նախաքննական մարմինը չի ուզում բացահայտել ճշմարտությունը. իրականությունն այն է, որ Մանվել Գրիգորյանը ոչ մի բան չի յուրացրել և եթե նախաքննությունը արդարադատության շահով հետաքրքրված լինի, շատ արագ հայտարարություն կանի, որ Մանվել Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը յուրացումների մասով պետք է հանվի»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։

 

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: