Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը՝ հանձնաժողովի նախագահներ

Jan 11, 2019 Comments Off on Միքայել Մելքումյանը եւ Նաիրա Զոհրաբյանը՝ հանձնաժողովի նախագահներ

NEWS.am-ի տեղեկություններով՝ ԲՀԿ–ում արդեն որոշել են, թե իրենց հասանելիք ԱԺ երկու մշտական հանձնաժողովներից որոնք է իրենց ներկայացուցիչը գլխավորելու։

Ըստ այդմ՝ նորընտիր Ազգային ժողովում ԵՏՄ հարցերով մշտական հանձնաժողովը կղեկավարի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր ընտրված, նախորդ գումարման ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։

Իսկ Նաիրա Զոհրաբյանը, ով նախկին խորհրդարանում ղեկավարում էր Եվրաինտեգրացիայի հանձնաժողովը, այս խորհրդարանում կլինի Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի նախագահը։

Նշենք, որ ըստ Դոնթի բանաձեւի ԲՀԿ–ն հանձնաժողովները կընտրի 4-րդը եւ 9-րդ հերթերին, իսկ «Լուսավոր Հայաստանը» 6-րդ հերթում է:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: