Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ. տեսանյութ

Jan 11, 2019 Comments Off on Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ. տեսանյութ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ:

Այնուհետ փաստաբանը դիմեց իրավապահներին՝ հայտնելով, որ ինքն ուզում է շարունակել ճանապարհը, բայց խոչընդոտում են: Հավաքվածները նրա ետևից բղավեցին «տուշոնկի փաստաբան»:

 

Տեսանյութը՝ iravaban.net

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: