Որքան գումար է վերադարձվել

Jan 11, 2019 Comments Off on Որքան գումար է վերադարձվել

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքում մոտ 600 մլն դրամ գումար է վերադարձվել պետական բյուջե», – այս մասին այսօր՝ հունվարի 11-ին ասաց ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

Դավիթ Սանասարյանը  նշեց, որ առաջիկայում ուսումնասիրություններ կսկվեն Պետական բժշկական համալսարանում:

Հարցին՝ արդյոք այսօր թիրախում ԲՈՒՀ-երն են և ո՞րն է պատճառը, ՊՎԾ պետը պատասխանեց, որ թիրախը միայն բուհերը չեն:

«Մենք այս պահին պետական շատ մարմիններում ենք իրականացնում ուսումնասիրություններ: Բայց մի վարչություն կոնկրետ, որի վերահսկողության ներքո են գտնվում բուհերը, հերթով բուհերն է ուսումնասիրում: Մեր համար կարևոր է կրթության որակը: Այս ամենի արդյունքում վերլուծություն ենք ներկայացնելու, թե ինչ է տեղի ունենում բուհերում», – նշեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: