«Արցախի հերոս» կոչում ունեցող 5 անձինք ունեն մեղադրյալի կարգավիճակ

Jan 11, 2019 Comments Off on «Արցախի հերոս» կոչում ունեցող 5 անձինք ունեն մեղադրյալի կարգավիճակ

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջումգրել է․

«Եթե Սեյրան Օհանյանին մեղադրանք առաջադրելը ճիշտ է, ապա սա նշանակում է, որ այս պահին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում ունեցող հինգ անձինք` Ռոբերտ Քոչարյանը, Մանվել Գրիգորյանը, Սեյրան Օհանյանը, Սամվել Բաբայանը և Արթուր Աղաբեկյանն ունեն մեղադրյալի կարգավիճակ, որոնք մեղադրվում են ենթադրյալ ծանր ու առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու համար…

Իհարկե՛, այդ անձանցից յուրաքանչյուրի գործն առանձնահատուկ է և այդ մարդկանցից յուրաքանչյուրն էլ ունի իր ուրույն կյանքն ու կենսագրությունը, այդուհանդերձ, սա մեր ժողովրդի պատմությունն է, և մենք պարտավոր ենք պատվով դուրս գալ այս իրավիճակից»:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: