Լուկաշենկոյի որդին «ստիպել է» հորն արտասվել (տեսանյութ)

Jan 11, 2019 Comments Off on Լուկաշենկոյի որդին «ստիպել է» հորն արտասվել (տեսանյութ)
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մրցանակներ է հանձնել «Հոգևոր վերածննդի համար»: Մրցանակի դափնեկիրներից մեկը դարձել է երգչուհի Յուլիա Բիկովան:

Ինչպես ներկայացնում է ONT TV Channel-ը, բեմում նրան ընկերակցել են դաշնակահար Նիկոլայ Լուկաշենկոն և վերջինիս երաժշտության ուսուցչուհի Ելենա Աստաշկինա-Միսլիվչիկը:

Հեռուստաալիքի ռեպորտաժում երևում է, թե ինչպես է Ալեքսանդր Լուկաշենկոն երգի կատարման ժամանակ հանում թաշկինակն ու սրբում աչքերը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: