«Սո՛ւտ է. եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի». Դավիթ Սանասարյան

Jan 11, 2019 Comments Off on «Սո՛ւտ է. եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի». Դավիթ Սանասարյան

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողները Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին, հարցրեցին, թե  որքանո՞վ է ճիշտ այն տեղեկատվությունը, որ իր մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանն ազդել է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ազատ արձակման դիմումի վրա, որին ի պատասխան պատասխանեց, որ դրանք սուտ լուրեր են:

«Սո՛ւտ է. եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի: Նախ՝ ես հպարատանում եմ իմ մամուլի խոսնակով, նրա ծառայությունը բավականին բարձր եմ գնահատում: Ասեմ, որ նրա ծառայությունը բացառապես պետական վերահսկողության ծառայությունների ֆունկցիաների մեջ է: Ես գիտեմ՝ ինչ մանիպուլյատորներ են փորձում այդ ամենն անել: Այս երկու օրը կեղծ բարեպաշտները փորձում են բարձր արժեքներից խոսել և ինչ-որ սլաքներ են ուղղում»,- ասաց նա:

Արդարադատության նախարարության վրա ճնշումների հետ կապված հարցին էլ ի պատասխան բանախոսը վստահեցրեց, որ սուտ տեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. «Եթե որևէ մեկը պաշտոնապես նման բան կհայտարարի, դատարանում կհայտնվի»,- եզրափակեց նա:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: