Շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու. Արմեն Գևորգյանը կբացահայտնի

Jan 11, 2019 Comments Off on Շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու. Արմեն Գևորգյանը կբացահայտնի

Նախկին փոխվարչապետ, ԱԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանը,հարցին, թե որ դրվագով չի ընդունում մեղադրանքերը, այդ թվում՝ փողերի լվացմա՞ն,  պատասխանեց.«Իմ դիրքորոշումը ես արդեն մեկ անգամ հայտնել եմ, ես ներկայացրած մեղադրանքները չեմ ընդունում և համարում եմ անհիմն:Մեղադրանքներից որևէ մեկը չեմ  ընդունում»:

Արմեն Գևորգյանը չպատասխանեց հարցին, թե գործարար Սիլվա Համբարձումյանի հետ կաշառքի մեղադրանքով առերեսում եղե՞լ է: Նշենք, որ հենց Սիլվա Համբարձումյանն է Արմեն Գևորգյանի դեմ ցուցմունք տվել:

«Ես մի կարգավիճակում եմ, որ նման հարցերին ցավոք սրտի չեմ կարող պատասխանել: Կգա ժամանակը, ես շատ-շատ բան ունեմ ասելու ու պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Գևորգյանը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: