Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում

Jan 11, 2019 Comments Off on Ավտոներկրողները բողոքի ակցիա են անցկացնում

Երևանի Բրազիլիայի հրապարակում մեկնարկել է ավտոներկրողների բողոքի ակցիան: Aվտոներկրողները բողոքում են ավտոմեքենաների ներմուծման մաքսազերծման կարգից, մաքսատուրքերի չափերի փոփոխություններից, մաքսատներում առկա հերթերից: Նրանք նշում են, որ նույն ավտոմեքենաների մաքսազերծման համար նախորդ տարվա և այս տարվա գները տարբերվում են:

Ավտոներկրողները խնդիր են համարում նաև այն, որ այն ավտոմեքենաները, որոնք պատվիրել են նախորդ տարվա ընթացքում այդ ժամանակ գործող դրույքաչափերով, այս տարի են հասել և մաքսազերծվում են արդեն այս տարվա դրույքաչափերով: Բողոքի ակցիայի մասնակիցները հանդիպում են պահանջում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք նշում են, որ պլանավորել են ավտոերթով շարժվել կառավարություն, սակայն եթե իմանան, որ վարչապետի հետ հանդիպման հստակ օր ու ժամ կլինի, ավտոերթ չեն անցկացնի և կսպասեն հանդիպմանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: