Ուկրաինայում ծեծել են հայազգի պատգամավորին. Բատկիվշինան պահանջել է դադարեցնել քաղաքական հետապնդումները

Jan 11, 2019 Comments Off on Ուկրաինայում ծեծել են հայազգի պատգամավորին. Բատկիվշինան պահանջել է դադարեցնել քաղաքական հետապնդումները

Ուկրաինայի Բատկիվշինա կուսակցությունն արձագանքել է իր անդամ, Կրիվոյ Ռոգի շրջանային պատգամավոր Վադիմ Միրզոյանի դեմ հարձակմանը: Obozrevatel.com-ը հայտնում է, որ երեք հոգի հարձակվել են Միրզոյանի վրա, ծեծել գազի բալոնով, պողպատե խողովակով հարվածել գլխին: Միրզոյանը գանգուղեղային վնասվածքով ու բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոցում է:

Կուսակցությունը հայտարարել է, որ միջադեպը հերթական քաղաքական հանցագործությունն է և պահանջել է երկրի ղեկավարությունից դադարեցնել մրցակիցների դեմ ահաբեկչությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: