Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին

Jan 11, 2019 Comments Off on Արդարադատության նախարարությունը՝ Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին

Դատապարտյալների ներման հանձնաժողովում քննարկված հարցերը հրապարակման ենթակա չեն, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի ներման խնդրագիրը բավարարելու մասին Aysor.am-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրեց Արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը։

«Ներման հանձնաժողովի նիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը, մասնավորապես, որևէ դատապարտյալի որևէ խնդրագրի ու դրա ընթացքի վերաբերյալ տեղեկությունները հրապարակման ենթակա չեն», — ասաց նա:

Նկատենք, որ վերջերս ակտիվորեն տարածվում են տեղեկություններ, որ դատապարտյալների ներման հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու մասին նրա խնդրագրի հարցին և մնում է եզրակացությունը հաստատվի ՀՀ նախագահի կամ վարչապետի կողմից:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: