Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվեց

Jan 11, 2019 Comments Off on Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով բողոքի քննությունը հետաձգվեց

Վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը՝քանի որ պաշտպանական կողմը դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը չի ստացել:

«Մենք չենք ստացել բողոքի օրինակը և հնարավորություն չենք ունեցել նաև գրավոր առարկություններ պատրաստելու համար: Այդ իսկ պատճառով դատարանից խնդրեցինք դատական նիստը հետաձգել, դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը տրամադրել, որպեսզի պաշտպանական կողմը ծանոթանա բողոքին»,- ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Դատական նիստը հետաձգվել է մինչև հունվարի 17-ը ժամը 12:00-ն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: