Վրաերթ Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին/տեսաշար/

Jan 11, 2019 Comments Off on Վրաերթ Կոտայքի մարզում. 60-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնին/տեսաշար/

Այսօր՝ հունվարի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ՝ 60-ամյա Երվանդ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի 35 VR 408 համարանիշի ավտոմեքենայով Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ պողոտայում վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակի՝ 19-ամյա Աննա Լոռեցյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է Հրազդանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Մինչ ճանապարհային ոստիկանները դեպքի վայրում զննություն էին կատարում, Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանի գլխավորությամբ հայտնաբերել են Mercedes-ի վարորդին, ով ավտոմեքենայով տեղափոխվել է Ոստիկանության Հրազդանի բաժին։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: