Անծանոթների ԱԺ է, ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ արժանիք է. Արամ Սարգսյան

Jan 11, 2019 Comments Off on Անծանոթների ԱԺ է, ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ արժանիք է. Արամ Սարգսյան

Ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«7-րդ գումարման ԱԺ պատգամավորները ստացան մանդատները: Շնորհավորում եմ բոլորին ու հատկապես նրանց, որ առաջին անգամ են ընտրվել ու լի են հավատով ու եռանդով, որ մեր Հայաստանում կարողանալու են իրականացնել իրենց ծրագրերն ու երազանքները:

Ասում են` անծանոթների խորհրդարան է: Ուզում եմ հավատալ, որ դա ոչ թե թերություն, այլ արժանիք է: Եվ ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարում առաջին համաժողովրդական ընտրության արդյունքներով ձևավորված Ազգային ժողովի պատգամավորները կարդարացնեն իրենց հետ կապված հույսերն ու հավատը և 7-րդ գումարման ԱԺ-ն սկիզբ կդնի բազում ավանդույթների, որ կամրապնդեն ժողովրդավարությունը Հայաստանում»,-գրել է Արամ Սարգսյանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: