Եկեք չշտապենք. Արմեն Գեւորգյանն իր հնարավոր կալանավորման մասին

Jan 11, 2019 Comments Off on Եկեք չշտապենք. Արմեն Գեւորգյանն իր հնարավոր կալանավորման մասին

Եկեք տեսնենք ինչ է լինելու, չշտապենք, Վերաքննիչ քրեական դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը՝ պատասխանելով իր հնարավոր կալանավորման վերաբերյալ հարցին։

Այս պահին Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ընթանում է Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը

Արմեն Գեւորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է գլխավոր դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաեւ պաշտպանական կողմը՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը եւ հաստատված համարել ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: