15 000 եվրո փոխհատուցում. Խադիջա Իսմայիլովան շահել է

Jan 10, 2019 Չի մեկնաբանվել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող, նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կոռուպցիոն գործարքների բացահայտմամբ զբաղվող Խադիջա Իսմայիլովայի՝ Ադրբեջանի դեմ ներկայացրած հայցերի վերաբերյալ:

Հայցվորի պնդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք կետերով ոտնահարել են ազատ խոսքի և անձնական կյանքի իր իրավունքները, ինչը պայմանավորված է եղել իր լրագրողական գործունեությամբ: Հայցվորը նշել է, որ լրագրողական հետաքննություններով ու դրանց շրջանակում երկրի իշխանություններին քննադատությամբ զբաղվելուց հետո ինքը պարբերաբար սպառնալիքներ է ստացել, ահաբեկվել է ամենատարբեր միջոցներով:

Հայտնի է, որ Իսմայիլովան 85 000 եվրո փոխհատուցում էր պահանջում կրած բարոյական վնասի համար, սակայն ՄԻԵԴ-ի վճռով՝ կինը 15 000 եվրո փոխհատուցում կստանա անձնական կյանքի իրավունքի ոտնահարման և խոսքի ազատության ճնշման համար:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Անդրադարձներ չկան to “15 000 եվրո փոխհատուցում. Խադիջա Իսմայիլովան շահել է”

Մեկնաբանել