Դեմոկրատների հետ «շաթդաունի» հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» է.Թրամփ

Jan 10, 2019 Comments Off on Դեմոկրատների հետ «շաթդաունի» հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» է.Թրամփ

РБК-ն՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին փոխանցում է ,որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի երկու պալատների դեմոկրատ առաջնորդներ Չակ Շումերի և Նենսի Փելոսիի հետ Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման ֆինանսավորման հարցով հանդիպումը «ժամանակի կորուստ» է անվանել:

«Քիչ առաջ լքեցի Չակի և Նենսիի հետ հանդիպումը, միայն ժամանակի կորուստ էր: Ես հարցրեցի, թե ինչ տեղի կունենա 30 օրվա ընթացքում, եթե արագ վերականգնվի ամեն ինչ և ավարտվի շաթդաունը, դուք հավանություն կտա՞ք սահմանին անվտանգության ծրագրին, որը ենթադրում է պատի և մետաղյա պարիսպի կառուցում: Նրանք ասացին՝ «Ոչ»: Իսկ ես պատասխանեցի՝ «Հաջողություն, այլ տարբերակ չկա»»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:

Թրամփը կանգնել է և ասել՝ «Այդ դեպքում մենք քննարկելու ոչինչ չունենք», և պարզապես հեռացել է:

 

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: