Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո Ղազախստանում փորձագետի են բերման ենթարկել (տեսանյութ)

Jan 09, 2019 Comments Off on Ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցից հետո Ղազախստանում փորձագետի են բերման ենթարկել (տեսանյութ)

Ադրբեջանական Haqqin.az-ին տված հարցազրույցից հետո Ղազախստանի իրավապահները բերման են ենթարկել ղազախստանցի հայտնի փորձագետ և հասարակական գործիչ Մուխթար Տայժանին:

Մուխթարը հարցազրույցում ղազախական Կարագանդա քաղաքում Ամանորի գիշերը տեղի ունեցած միջադեպը ազգամիջյան բախում է անվանել:

Ղազախստանցի հասարակական գործիչը ոստիկանությունում ավելի քան 4 ժամ է անցկացրել, սակայն ազատ արձակվելուց հետո շնորհակալություն հայտնել Մաուլեն ԱշիմբաևինՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից հիմնադրված «Նուր Օթան»կուսակցության նախագահի առաջին տեղակալին սոցկայքերում արված գրառման համար, որով նա փաստացի կրկնեց փորձագետի թեզերն այն մասին, որ «ղազախները պետականաստեղծ ազգ են»:

Աղբյուրը՝ Zham.am

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: