Զարիֆը ԵՄ երկրներին մեղադրել է ահաբեկիչներին քողարկելու մեջ

Jan 09, 2019 Comments Off on Զարիֆը ԵՄ երկրներին մեղադրել է ահաբեկիչներին քողարկելու մեջ

Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝  Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն իրանական հետախուզական ծառայությունների դեմ պատժամիջոցներն օրինականացնելու ԵՄ որոշման ֆոնին հայտարարել է, որ Թեհրանի հասցեին հնչեցված մեղադրանքները Եվրոպային չեն ազատում պատասխանատվությունից ահաբեկիչներին քողարկելու համար:

«Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԵՄ-ը համաձայնել է օրինականացնել Իրանի հետախուզական ծառայության դեմ սահմանված պատժամիջոցները՝ Եվրոպայի տարածքում սպանության նպատակով կազմակերպված դավադրության պատճառով:Եվրոպացիները, այդ թվում՝ Դանիան, Նիդեռլանդները և Ֆրանսիան, քողարկում են իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությանը, որը 12 000 իրանցու է սպանել և խրախուսել է Սադդամ Հուսեյնի հանցագործություններն ընդդեմ իրաքցի քրդերի, ինչպես նաև այլ ահաբեկիչներին», – գրել է Զարիֆը Twitter-ում՝ հավելելով, որ մեղադրանքներն Իրանի դեմ չեն ազատում ԵՄ-ին պատասխանատվությունից:

Նիդեռլանդների իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Իրանը ներգրավված է Նիդեռլանդների՝ իրանական ծագմամբ երկու քաղաքացու քաղաքական սպանության գործում:

Բացի դրանից, անցյալ տարվա նոյեմբերին Դանիան իր դեսպանին հետ էր կանչել Թեհրանից՝ պայմանավորված երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին հաղորդումներով:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: