Մխիթարյանը կհեռանա՞ Արսենալից

Jan 08, 2019 Comments Off on Մխիթարյանը կհեռանա՞ Արսենալից

Sky Sports-ի հաղորդմամբ,  Լոնդոնի «Արսենալն» ավելի ու ավելի մոտ է «Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսի հետ պայմանագիր կնքելուն: Gլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Արսենալի» ղեկավարությանը հորդորում է գործարքն ավարտին հասցնել այս ամիս:

Սուարեսի` «Արսենալ» տեղափոխության արդյունքում լոնդոնյան թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից:

Էմերին շատ է վստահում Սուարեսին, ում հետ աշխատել է 2014/15 մրցաշրջանում:

Մխիթարյանն այս մրցաշրջանում 20 հանդիպման է մասնակցել: Նա այս պահին ապաքինվում է վնասվածքից և խաղադաշտ կվերադառնա հունվարի վերջին:

Գլխավոր Թողարկում, Սպորտ
Մեկնաբանությունները փակ են: