Երևանում առևանգել և բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի

Dec 20, 2018 Comments Off on Երևանում առևանգել և բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ օրերս Երևանում առևանգել և բռնության են ենթարկել 16-ամյա դեռահասի՝ 13-ամյա անչափահասին սիրահետելու համար։

Առևանգման մեջ կասկածվում է աղջկա հայրը, ով իր իր ընկերոջ հետ հենց Հանրապետության հրապարակից առևանգել է տղային, տեղափոխել Շենգավիթ ու ծեծել։ Դեռահասի պատմելով՝ նաև վերցրել են իր հեռախոսն ու ձեռնոցները։

Մինչ այդ ևս՝ անչափահասի հայրն ու դեռահասը զրուցելու հնարավորություն ու առիթ ունեցել, որի ժամանակ հայրն արգելել էր շփվել իր՝ 7-րդ դասարանում սովորող դստեր հետ, ինչն ակնհայտորեն տղայի սրտով չի եղել։ Վերջինս, ըստ տեղեկությունների, աղջկա, նկարներից պատրաստել է պոռնկագրական նյութեր և համացանցի միջոցով տարածել է իրենց մտերիմների շրջանում։

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: