Հայտնի է երկու հանձնաժողովի նախագահի անուն

Dec 18, 2018 Comments Off on Հայտնի է երկու հանձնաժողովի նախագահի անուն

«Հայկական ժամանակ»-ի աղբյուրների հաղորդմամբ` նախնական քննարկումների արդյունքում որոշվել է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Վարազդատ Կարապետյանն առաջադրվելու է Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման եւ գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Բաբկեն Թունյանը, որը մինչ պատգամավոր ընտրվելը զբաղվում էր տնտեսական լրագրությամբ, կառաջադրվի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Ըստ նախնական տեղեկությունների՝ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագությունն իրականացնելու է ԲՀԿ-ն: Հնարավոր է, որ 7-րդ գումարման ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն առանձնանա, այսինքն՝ առանձին գործի մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, իսկ դա էլ կնախագահի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: