Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է

Dec 18, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի նոր խորհրդականը ԶՈւ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է

Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական նշանակված Արշակ Կարապետյանը, ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետն է։

Տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը։

«Այո՛, խոսքը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի մասին է», – ասաց Արման Եղոյանը։

Նշենք, որ Արշակ Կարապետյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետի պաշտոնից ազատվել էր 2016թ. ապրիլյան պատերազմից հետո։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: