Բա ասում էին՝ ֆլան-ֆստան-ֆստֆստան․․․ կոմպրոմստան․․․

Dec 18, 2018 Comments Off on Բա ասում էին՝ ֆլան-ֆստան-ֆստֆստան․․․ կոմպրոմստան․․․

Բանը․
-Իմ սրտի վարչապետը քանի օրա չկա․
-Գլուխներս դինջա․․․
-Ճիշտա, Լուկաշուկը համը հանեց․
-Լավրովը՝ վաբշե տոպկեց․
-Բայց մի լավ բան եղավ․
-Մակունցը դարձավ <<Իմ քայլի>> ֆրակցիայի ղեկավար․
Հ․Գ․
-Մենք՝ լրագրողներս, էս անհասկանալի, անմեղսունակ պառլամենտին նայում ենք․
-Աշխատելու հնարավորության տեսանկյունից․
-Վատ նշանակում չէ․
-Հարաբերվել լինում է հետը․․․ գոնե․․․
-Ուրեմն՝ Արայիկին պահեցին ԿԳ-ում՝
-Իյա, իրո՞ք․․․
-Բա ասում էին՝ ֆլան-ֆստան-ֆստֆստան․․․ կոմպրոմստան․․․
Հ․Գ․
-Մեկա, ուրախ եմ Մակունցի համար․
-Չփոխվեք՝ սիրելի Մակունց՝
-Չը-փոխ-վեք․
-Անկախ նրանից՝ ում ռեպետիտորն եք եղել․
-Մենք այնքան ու այնպես հոգնել ենք՝
-Մալալետկեքի լոպազությունից՝
-Ոչ ադեկվատությունից․․․
-Տակտի բացակայությունից․
-Դիլետանտիզմի հուժկու դոզայից

Գրել է Կարմեն Դավթյանը

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: