Մի՛ ստեք, պարոնա՛յք, պարզապես մի՛ ստեք. Վանեցյանի բաճկոնի գնի հետքերով

Dec 18, 2018 Comments Off on Մի՛ ստեք, պարոնա՛յք, պարզապես մի՛ ստեք. Վանեցյանի բաճկոնի գնի հետքերով

Օրեր առաջ լրատվական կայքերից մեկը լուր էր հրապարակել, թե իբր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաճկոնն արժի 50 հազար դոլար և այն պատրաստված է կոկորդիլոսի կաշվից: Լուրի նպատակը այն է, որ հասարակության մեջ կամաց-կամաց հասունացվի տագնապ, որ նոր իշխանություններն ապրում են ցոփ ու շվայտ կյանքով, մինչ հասարակությունն աղքատության մեջ է:

Իրականում Վանեցյանի բաճկոնը հայկական արտադրության է, այն արտադրում է «Առնելի» ընկերությունը, որտեղ նման աստղաբաշխական գներ գոյություն չունեն: Այն, որ բաճկոնը 50 հազար դոլար չարժի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ ենք համարում:

Տեղին է հիշել նաև ամիսներ առաջ տարածված կեղծ լուրն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն իբր կապում էր 50 հազար դոլարանոց ժամացույց:

Նման կեղծ լուրեր տարածողները գոնե կարող էին այս անգամ գինը փոխել, ասենք, 50 հազար դոլարի փոխարեն գրեին, որ 45 հազար դոլարանոց կամ 90 հազար դոլարանոց բաճկոն է: Մեկ է՝ լուրը սուտ է, ու որքան թիվը մեծ լինի, այնքան նրանց հրճվանքն ուժգին կարող է լինել:

Մի՛ ստեք, պարոնա՛յք, պարզապես մի՛ ստեք: Գրել է araratnews.am-ը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: