Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար

Dec 18, 2018 Comments Off on Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար

politik.am-ը գրում է

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պարզվում է, սիրում է ոչ միայն հետևել իր վարկանիշին, այլև՝ իր իմիջին։ Արթուր Վանեցյանը նոր կառավարության այն եզակի ներկայացուցիչներից է, որ բրենդային և շատ թանկ հագուստներ է կրում։

Դեկտեմբերի 9—ին, երբ Արթուր Վանեցյանը եկել էր ընտրական տեղամաս՝ քվեարկելու, կրում էր «Kiton» բրենդի գերթանկարժեք բաճկոն։ Այս բաճկոնը բրենդի աշնանային հավաքածուից է։ «Kiton» բրենդի նույնանման, բայց արդեն ձմեռային բաճկոնը ebay.com կայքում վաճառվում է ավելի քան 59 հազար դոլար։ Բաճկոնը, որը կրում է Արթուր Վանեցյանը, պատրաստված է կոկորդիլոսի կաշվից։

Նույն բրենդի աշնանային հավաքածուն ունի մեկ այլ բաճկոն, որի վրա ավելի քիչ կոկորդիլոսի կաշի կա և արժե ավելի քան 37 հազար դոլար։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: