Պուտինը նորագույն զենքով է սպառնացել

Dec 18, 2018 Comments Off on Պուտինը նորագույն զենքով է սպառնացել

Հայրենական ռազմական արդյունաբերության  համալիրում տեղ գտած նորույթները  երկրի անվտանգությունը կապահովի առաջանցիկ տեմպերով դեռ տասնամյակներ, մտածելու տեղիք կտա նրանց, որոնք սովոր է ռազմական հռետորաբանությամբ զբաղվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաշտպանության նախարարության գործընկերների հետ ամփոփիչ հանդիպմանը։ Ինչպես ասել է` Ռուսաստանի պաշտպանունակության ամրապնդումը, արտաքին սպառնալիքներից պաշտպանումն առանցքային խնդիրներից է:

Նա հիշատակել է մի քանի նորագույն զինատեսակ ու հայտարարել, որ բանակի առաջնահերթությունը լինելու է միջուկային սպառազինության զարգացումը։

Նրա խոսքով՝ այդ զինատեսակները կայունացնում են ուժերի հարաբերակցությունը աշխարհում, ինչով էլ նպաստում են ընդհանուր կայունության հաստատմանը։

«Այդ զենքը բազմապատկում է բանակի և նավատորմի ներուժը՝ այդպիսով հուսալիորեն պաշտպանելով Ռուսաստանի անվտանգությունը, ամրապնդում է ուժերի հավասարակշռությունը, ինչը ենթադրում է կայունություն ողջ աշխարհում: Մեր նոր համակարգերը, հուսով եմ, կստիպեն մտահոգվել նրանց, ովքեր սովոր են ռազմատենչ և ագրեսիվ հռետորաբանության»,- ասել է Պուտինը:

Գլխավոր Թողարկում, Միջազգային
Մեկնաբանությունները փակ են: