Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ

Dec 18, 2018 Comments Off on Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ

Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է

«Ինձ մոտ տպավորություն է, որ Արցախի հարցով լինելու է որոշակի կամ հիմնային տեղաշարժ։ Չեմ կարող բացատրել, թե ինչից է, բայց կարծում եմ, կամ տրված է ժամանակ, որը լրանալուց հետո կպայթի լայնածավալ պատերազմ, կամ արդեն կա նախնական համաձայնություն։ Ավելի շատ հակված եմ նրան, որ ժամանակ է տրված, քանի որ Ադրբեջանը շարունակում է զինվել, Հայաստանն էլ հայտարարում է առաջիկա տարիներին լրացուցիչ 2.5 մլրդ դոլար բանակին ուղցելու մասին։ Բայց սահմանը հանգիստ է, սպասողական։ Անձամբ ես կամաց֊կամաց հանգում եմ նրան, որ հարցը պետք է լուծել ու դրանից է կախված մեր հետագա զարգացումը։ Մեծ հաշվով 94թ-ից հետո մինչև հիմա մենք կամ անկման մեջ ենք, կամ դոփել ենք տեղում, դուրս ենք մնացել շատ ծրագրերից ու մեզ շրջանցել են բազմաթիվ կոմունիկացիաներ։ Վերջապես` ոչ Հայաստանում, ոչ երևի թե Ադրբեջանում մարդիկ չեն ուզում, որ իրենց երեխան գնա բանակ ու դա նորմալ է։ Հարուստներն իրենց երեխաներին վաղուց ազատել են, դարձրել են այլ պետության քաղաքացի, կամ փողով հիվանդություն են առել և նրանք ապահով են լինելու պատերազմի դեպքում, կռվելու են «սովորականները»։ Պետք չէ խաղաղություն մուրալ, պետք է դուխով մնալ, բայց ընդունեք, որ 24 տարվա ընթացքում, թե Արցախում, թե Հայաստանում զարգացան միայն մայրաքաղաքներն ու դատարկվեցին շրջանները։ Իրականությանը պետք է սթափ նայել, մենք, մեղմ ասած, ռեսուրսի աճ չունենք»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: