Ավինյանին էլ «զվյոզդը տարավ»

Dec 18, 2018 Comments Off on Ավինյանին էլ «զվյոզդը տարավ»

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ամենաքննարկվող թեմաներից մեկն այն է, որ ՀՀ-ում այս պահին չկա իրական ընդդիմություն։ Օրերս այս թեմային էր անդրադարձել նաև Տիգրան Ավինյանը, ով նշել էր, որ իր համոզմամբ իրական ընդդիմությունը լինելու է հենց «Իմ Քայլը» դաշինքի ֆրակցիայի ներսում։

Անչափ կարևորելով ընդդիմության դերը ցանկացած երկրի զարգացման գործընթացում՝ պետք է նշենք, որ քաղաքագիտական տեսանկյունից նոնսենս է, երբ ԱԺ-ում և գործադիրում բացարձակ իշխանություն ունեցող ուժը, որի կադրերի մեծ մասը մեղմ ասած շատ երիտասարդ են քաղաքականության մեջ, հայտ է ներկայացնում քննադատելու իր իսկ կայացրած որոշումները, ծրագրերը, քաղաքական և տնտեսական վրիպումները։

Հատկանշական է նաև այն, որ հենց այս ուժի ներկայացուցիչներն էին ժամանակին մատնանշում, որ ՀՀԿ-ն հայաստանում ստեղծել է քաղաքական մոնոպոլիա, բայց այժմ կարող ենք փաստել, որ իրենք այդ մոնոպոլիան դեռևս միայն խորացնում են։

Իրականում այս ամենը շատ ծիծաղելի իրավիճակի մեջ է դնում մեր երկիրը միջազգային հարթակներում, որտեղ ՀՀ-ն ներկայանում է, որպես ժողովրդավար երկիր, սակայն ոչ մի ժողովրդավար երկրում իշխանությունը և ընդդիմությունը չեն կենտրոնանում մեկ քաղաքական ուժի ձեռքում։ Իսկ ահա մեզ համար այս ամենը ծիծաղելի չէ, քանի որ քաղաքական դաշտի նման մոնոպոլիզացման պայմաններում հնարավոր չէ զարգացնել ոչ տնտեսությունը, ոչ արտաքին քաղաքականությունը, ոչ էլ որևէ այլ ուղղություն։

Global News Armenia

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: