«Իմ քայլը» դաշինքից ով ինչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում և երբ կընտրվի վարչապետ. lurer.com

Dec 18, 2018 Comments Off on «Իմ քայլը» դաշինքից ով ինչ պաշտոն կզբաղեցնի ԱԺ-ում և երբ կընտրվի վարչապետ. lurer.com

«Իմ քայլը» դաշինքում արդեն սկսվել են քննարկումները, թե ով ինչ պաշտոն կզբաղեցնի Ազգային ժողովում և կառավարությունում: Ըստ այդ քննարկումների, «Իմ քայլը» ԱԺ խմբակցության ղեկավարի պաշտոնը, ըստ ամենայնի, կզբաղեցնի մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, որը կկանոնակարգի 88 հոգանոց խմբակցության աշխատանքը։

ԱԺ նախագահի հնարավոր թեկնածուն, ըստ որոշ հրապարակումների, առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է: Իսկ փոխնախագահների պաշտոնները կզբաղեցնեն Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը։

Դեկտեմբերի 21-ին, ԿԸՀ-ն առաջիկա նիստում գրանցելու է Ազգային ժողովի պատգամավորներին և պաշտոնապես կհայտարարվի Ազգային ժողովի վերջնական ձևավորման մասին, եթե իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ուժերի կողմից արդյունքները Սահմանադրական դատարան չբողոքարկվի։

7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստն, ըստ երևույթին, տեղի կունենա հունվարի 14-ին։ Այս օրը որոշվում է «ԱԺ կանոնակարգ» օրենքի, նորընտիր խորհրդարանի կազմավորման երկրորդ երկուշաբթի օրը և այդ օրը հունվարի 7-ն է, մեռելոց, ստացվում է մեկ շաբաթով ևս կհետաձգվի ԱԺ առաջին նիստը։

Իսկ վարչապետի նշանակումը կլինի հետևյալ կերպ․ ՀՀ նախագահը նոր գումարման խորհրդարանի կողմից իր լիազորությունները ստանձնելուց հետո վարչապետ կնշանակվի խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուն:

Նշենք, որ դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ԱԺ են անցել «Իմ քայլը» դաշինքը՝ 88 մանդատով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 26 մանդատով և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 18 մանդատով։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: