Առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի․ Էդուարդ Աղաջանյան

Dec 18, 2018 Comments Off on Առաջին փոխվարչապետի հաստիքը կկրճատվի․ Էդուարդ Աղաջանյան

Այս պահին փոխվարչապետերի հաստիքների կրճատման հարցը քննարկման փուլում է։ Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ «Քննարկվում է երեք փոխվարչապետի փոխարեն  երկու փոխվարչապետ ունենալու և առաջին փոխվարչապետի հաստիքն ընդհանրապես չունենալու տարբերակը»,-ասաց Աղաջանյանը։ Աղաջանյանը նշեց, որ կրճատումների գործընթացի առաջնային նպատակը գործառույթների կրկնության բացառումն է։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: