ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ

Dec 18, 2018 Comments Off on ՔՊ վարչությունում շարունակվում են քննարկումները պետական պաշտոններում նշանակումների վերաբերյալ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են պետական տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել է լրատվամիջոցների տեղեկությունները, թե մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն Ազգային ժողովում կլինի «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը, իսկ խմբակցության քարտուղար կնշանակվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Իմ քայլը» դաշինքի ցուցակով ընտրված պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։

«Կուսակցության վարչությունում դեռ շարունակվում են տարբեր պաշտոններում նշանակումների վերաբերյալ քննարկումները: Դեռ հստակ որոշումներ չկան»,- ասաց Կոստանյանը:

Դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքը ստացել է ընտրողների 70.44% վստահության քվեն:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: