Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ. Լևոն Բաղդասարյան

Dec 18, 2018 Comments Off on Հայաստանում դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ. Լևոն Բաղդասարյան

Հայաստանում, գլոբալ առումով, դատական իշխանությունը գտնվում է ծայրահեղ հոգեվարքի մեջ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Փաստաբանի մեկնաբանմամբ՝ եթե մինչև իշխանափոխությունը որոշ դատական գործերով այն կենտրոնացված ղեկավարվում էր մեկ կետից, իշխանափոխությունից հետո ղեկավարվում է որոշ լիազոր մարմինների կողմից:

«Որովհետեւ վարույթն իրականացնող մարմինը իր քննության շահերից ելնելով փորձելու է ամեն ինչ անել, որ անձը մնա կալանքի տակ, որ կախման մեջ մնա վարույթն իրականացնող մարմնից, որ խոստովանի չարածը, որտեղ խոսք չի կարող գնալ օբյեկտիվ քննության մասին: Ավելին, ավելի ծանրաբեռնված լինելով, դատարանները ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական գործերով, լավագույն ցանկության դեպքում անգամ չեն կարող արդարադատություն իրականացնել, առանց որի խոսք չի կարող լինել հզոր ու արժանապատիվ երկիր ունենալու մասին»,-ասասել է պաշտպանը:

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: