«Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Լևոն Բաղդասարյան

Dec 18, 2018 Comments Off on «Դատարանը հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը». Լևոն Բաղդասարյան

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում Լևոն Բաղդասարյանն անդրադարձել է Մանվել Գրիգորյանի կալանավորման դեպքին՝ նշելով, որ դատարանը վերացական դատողություններով հլու-հնազանդ կատարում է ՀՔԾ պատվերը և կալանքի սանկցիան ամեն անգամ երկարացնում է, ինչն անթույլատրելի է:

«Գրիգորյանին հանիրավի պահելով կալանքի տակ՝ տեղի է ունենում խոշտանգում, որի կրողը և պատասխանատուն ՀՔԾ-ն է և Դատախազությունը: Նման անօրինականությունները, երբ իրավապաշտպանը բարձրաձայնում է եւ երկրի իշխանությունը քար լռություն է պահպանում, հետեւությունս մեկն է՝ Գրիգորյանի նկատմամբ քաղաքական որոշում է կայացվել նրան պահել պատանդի կարգավիճակում եւ դանդաղ մահացել»,-հայտարարեց պաշտպանը:

Ինչպես ասաց` Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը գնալով վատթարանում է:

 

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: