Նիկոլ Փաշինյանի կեղտոտ լվացքը

Dec 20, 2018 Comments Off on Նիկոլ Փաշինյանի կեղտոտ լվացքը

Գագիկ Ծառուկյանի եւ Էդմոն Մարուքյանի կուսակիցները մի քանի օր է իրար փոր են թափում, նրանք փոխհրաձգության են դուրս եկել, թեպետ ընտրություններն ավարտվել են ու նրանց երկուսի կուսակցություններն էլ ապագա խորհրդարանի զույգ ընդդիմադիրններն են լոկ: Փոխադարձ քննադատությունը վերաճել է կոմպրոմատների, մեղադրանքների, վիրավորանքների, անգամ սպառնալիքների: Կողմերի միջեւ պատերազմը սանձազերծվեց ընտրություններից մի քանի օր հետո, չնյած Էդմոն Մարուքյանը իր լայվով պարզաբանեց, թե կռվի պառճառը Հանրային հեռուստաընկերության հայտնի բանավեճն է, որին 11 քաղաքական ուժերի լիդերների շարքում էին նաեւ պարոն Ծառուկյանն ու Մարուքյանը, ու իբր ծառուկյանականները չեն մարսել իրենց շեֆին ուղղված ԼՀԿ ղեկավարի հարցը՝ ինչու պիտի գործարարը քաղաքականությամբ զբաղվի, որն է նրա շահը: Սակայն այս կանխավարկածից ելնելով կարծում ենք, փոխհրաձգությունը պետք է կայանար հենց նույն օրը, ոչ թե ընտրություններից օրեր անց, երբ ամեն ինչ ավարտված է:

ԲՀԿ-ական պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Գևորգ Պետրոսյանը եւ ուրիշներ մինչեւ անգամ բացահայտ խոսեցին Մարուքյանի հովանավորի մասին, որն իրենց տեղեկությամբ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, տարիներ շարունակ Մարուքյանը քաղաքական գործունեություն է ծավալում, սակայն ԲՀԿ-ականներից եւ ոչ մեկը որեւէ անգամ այդ մասին չի խոսել, անգամ երբ ԲՀԿ-ԵԼՔ խորհրդարանական մրցակցություն կար, մյուս ճակատում նույնպես ձեռքերը ձեռքերը ծալած չնստեցին:Գեւորգ Գորգիսյան, Անի Սամսոնյան, Քրիստ Մարուքյան եւ վերջապես ուլմինացիան Մարուքյանի կեսգիշերային լայվն էր, երբ Մարուքյանը սպառնաց «մաշել» Ծառուկյանի կուսակցությունը։ Մարուքյանը ԲՀԿ ղեկավարին մեղադրեց նախորդ իշխանության հետ մեղսակցելու հարցում, ապրիլի 17-ին՝ Սերժ Սարգսյանի վարչապետության քվեարկության օրը ԱԺ-ից թռնելու և կամ կողմ քվեարկելու եւ այլ մեղքերի հարցում, վերջում էլ խորհուրդ տվեց ներկայանալ ՀՔԾ ու Մարտի 1-ով ինքնախոստովանական ցուցմունքներ տալ։

Մի խոսքով՝ բոյեվիկ առանց կանոնների, ինչից պարզ է դառնում, որ սա ավելին է, քան միջկուսակցական մրցակցությունը: Արդեն տեսակետներ են հնչում, որ եթե Սերժ Սարգսյանը ընդդիմադիրներին փչացնելու իր մեթոդերն ուներ եւ նրանք ինչ-որ պահից կամ գրպանային էին դառնում, կամ հաճախորդներ, ապա Նիկոլ Փաշինյանը ավելի խորամանկ տարբերակ է գտել, նա երկուսին կռվացնում է, որ ինքը <<տիրի>>, այսինքն ԱԺ դեռ ոտք չդրած նա սեփական ձեռքերով ոչնչացնում է այս կուսակցությունները, վարկաբեկում հանրության աչքին, որպեսզի առաջիկա տարիներին իր ուժը խորհրդարանում լուրջ դիմակայության չկարողանա հանդիպել, որպեսզի իրենց չսպառնա ՀՀԿ-ի ճակատագիրը, որին յոթ հոգանոց ֆրակցիայով հնարավոր եղավ տապալել:

Այսպիսով նա փակում է նաեւ Միքայել Մինասյանի առջեւ ճանապարհը, որը կրկին ըստ լուրերի ԼՀԿ-ի քողարկված հովանավորությամբ իշխանական նկրտումներ կարող է դրսեւորել: Սա մյուս կողմից ճակատ է բացում Քոչարյանի համար, արդյոք սա չի հաշվարկել Փաշինյանը, թե պատրաստվում է ամեն գնով նրան պահել ճաղերի ետեւում:

Անի Սահակյան

Գլխավոր Թողարկում, Վերլուծություն
Մեկնաբանությունները փակ են: