Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը

Dec 17, 2018 Comments Off on Խոշոր ավտովթար Լոռու մարզում. 44-ամյա վարորդը ВАЗ 2101-ով ընկել է Դեբեդ գետը

Երեկ՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղի բնակիչ՝ 44-ամյա Մուշեղ Բորջյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի 36 ՏՍ 599 համարանիշի ավտոմեքենայով Ախթալա քաղաքի կամրջի մոտ, կորցնելով մեքենայի կառավարումը, գլխիվայր հայտնվել է Դեբեդ գետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Բորջյանի ուղևորներ՝ համագյուղացիներ, 18-ամյա Գոհար Բորջյանը և 39-ամյա Աստղիկ Բորջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Լեռնիկ Գիգոլյանի գլխավորությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն ու ուղևորներն ընտանիքի անդամներ են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Գլխավոր Թողարկում, Դեպքեր և իրադարձություններ
Մեկնաբանությունները փակ են: