Իրական ընդդիմությունն «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ Տիգրան Ավինյան

Dec 17, 2018 1 Comment

Իրական ընդդիմությունը, իմ համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ այս մասին դեկտեմբերի 16-ին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով՝ «88 հոգանոց ֆրակցիայում, որտեղ ներառված են տարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ, չեն կարող չլինել որոշակի բախումներ, քնարկումներ, քննադատություն իրար նկատմամբ, եւ կարծում եմ՝ իրական ընդդիմության խնդիր մենք չենք ունենալու, որովհետեւ «Իմ քայլը» դաշինքի ներսում նմանատիպ քննադատություն լինելու է»:

Հարցին, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցություններին տեսնում է ընդդիմության դերում, Տիգրան Ավինյանը պատասխանեց. «Եթե ֆորմալ ըննդիմության մասին է խոսքը, միանշանակ տեսնում եմ, որովհետեւ ակնհայտ է, որ կոալիցիա չի կազմվելու այս 2 կուսակցությունների հետ, եւ հետեւապես նրանք լինելու են ֆորմալ ընդդիմություններ, իսկ թե ինչպիսի ընդդիմություն կլինեն իրականում, ցույց կտա ժամանակը»:

Իսկ թե ինչով է տարբերվելու այս խորհրդարանը նախորդ խորհրդարաններից, Ավինյանն ասաց՝ համոզված է, որ այս խորհրդարանը մաքսիմալ քաղաքական է լինելու. «Այն մարդիկ, որոնք ներկայացված են լինելու խորհրդարանում, քաղաքական մարդիկ են»:

Հարցին, թե իշխանության որ թեւում է հակված գործելու, նա նշեց, որ իր փորձն ավելի համահունչ է գործադիրին, սակայն օրենսդիրում նույնպես, կարծում է, կարող է օգտակար լինել իրենց խմբակցությանը եւ հայ ժողովրդին:

Գլխավոր Թողարկում

Մեկ անդրադարձ “Իրական ընդդիմությունն «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու․ Տիգրան Ավինյան” հրապարակմանը

  1. Ստյոպա Սաֆարյան. «Հեչ օրիգինալ պատկերացումներ չեն քաղաքական համակարգի մասին» says:

    […] Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է hayeli.am-ի հրապարակմանը. «Հեչ օրիգինալ պատկերացումներ չեն […]