Արտակարգ դեպք Արցախում.զինվորը հրազենային վնասվածք է ստացել

Dec 17, 2018 Comments Off on Արտակարգ դեպք Արցախում.զինվորը հրազենային վնասվածք է ստացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ կեսօրին, Ստեփանակերտի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել մի զինվոր։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը հոսպիտալ է տեղափոխվել աչքի մասում ստացած հրազենային վնասվածքով և, ըստ տեղեկությունների, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և տեղի բժիշկներն առաջին անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել ու հիմա պատրաստվում են վիրավոր զինվորին տեղափոխել Երևանի Մուրացանի հոսպիտալ։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում զինվորի մայրն ասում էր, «Տղաս Էրեբունու զինկոմիսարիատի կողմից է զորակոչվել բանակ և երեկ զանգահարեցին մեզ ու ասացին, որ գնացեք զինկոմիսարիատ, երեխայի դակումենտները ստացեք և գնացեք Մուրացանի հոսպիտալ. ձեր տղային Արցախից տեղափոխում են այնտեղ։ Թե ինչն է եղել պատճառը և ինչ պայմաններում է մեր տղան, ում ազգանունը Վահրանյան է, հրազենային վնասվածք ստացել, մենք դեռևս չգիտենք։ Այս պհաին մեզ միայն հետաքրքրում է երեխայի ճակատագիրը»։

Գլխավոր Թողարկում
Մեկնաբանությունները փակ են: